Հայտարարվում է հրադադար՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Factor
2020-10-09 18:12:00
Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայտարարությունում, որը բանակցություններից հետո ընթերցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, նշվում է․ «Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնություններին համապատասխան՝ կողմերը համաձայնության են եկել հետևյալ քայլերի հարցում․ 
1. Հայտարարվում է հրադադար 2020թ․ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ գերիների և պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան։ 
2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափանիշները կհամաձայնեցվեն լրացուցիչ։ 
3. Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա, սկսում են սուբստանտիվ բանակցություններ՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։
4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Այս նյութը դիտել են - 2273 անգամ