Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին․ Լոս Անջելեսի քաղաքապետ
2020-10-05 02:19:00

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ սատարել է Լոս Անջելեսի հայկական սփյուռքի պահանջին:

«Լոս Անջելեսը հպարտ է հայկական սփյուռքի ամենամեծ համայնքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես Վաշինգտոնի մեր ղեկավարներին կոչ եմ անում վարել կայուն և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա մարտի դաշտից»,- գրել է Գարսետին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայ համայնքը արդեն երկու օր է բողոքի ակցիաներ է իրականացնում՝ փողոցներ ու մայրուղիներ փակելով՝ ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ուշադրությունը արցախյան պատերազմի վրա ուղղորդելու համար:

Այս նյութը դիտել են - 1974 անգամ