Այս հողի քաղցրությունը ես լավ գիտեմ, մեր հաղթանակը այս հողի սերն է, որը ոչ մի բարբարոս չի կարող սպանել
2020-09-27 14:19:00
Նորից հանկարծակի հրետակոծություն անօրենների կողմից, ու մենք հայտնվեցինք նկուղներում։ Մայրերն ու երեխաները շուտով դուրս եկան, մնացինք մի քանի հոգի, ընտանիքով մենք որոշեցինք մնալ։ Մինչև կեսօր նկուղում հրետակոծության սարսափի տակ էինք, մեր երեխաները նորից պատերազմ տեսան։ Նարեկիս թևիս տակ էի առել, ասաց, որ կցանկանար այս ամենը երազ լիներ, նորից բակ դուրս գար, արև լիներ և խաղաղ։ Ու հանկարծ նկուղ մտան երեք անծանոթ, համոզեցին մեզ տեղափոխվել Ստեփանակերտ։ Բակում ավտոբուս էր կանգնած, որով տարհանում էին քաղաքում մնացած վերջին բնակիչներին։ 
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրված են մեզանով։ Այս հողի քաղցրությունը ես լավ գիտեմ, մեր հաղթանակը այս հողի սերն է, որը ոչ մի բարբարոս չի կարող սպանել։ Նորից համբերենք, հայրենիքի պաշտպաններին սատարենք մեր զգոնությամբ, մեր սիրով ու աղոթքներով։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2323 անգամ