«Ոչ թե ոստիկան է, այլ պատահաբար ոստիկանությունում հայտնված դուխով փալաս». Վասակ Դարբինյան
2020-09-02 12:17:00
ՀՀ ոստիկանության համար մեծագույն խայտառակություն է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների հետ կապված միջադեպը: Իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու փոխարեն ոստիկանները փաստորեն ներքաշվել են տղայական ռազբորկայի մեջ ու ներկայանում են որպես ծեծվածներ... 
Եթե ինչ-որ մեկը ձեռք է բարձրացնում ոստիկանի վրա, ու ոստիկանը չի կարողանում վնասազերծել հարձակվողին, ավելին՝ ծեծ է ուտում, ապա դա ոչ թե ոստիկան է, այլ պատահաբար ոստիկանությունում հայտնված դուխով փալաս, որին, ինչպես դասականը կասեր՝ պատք է հանել համազգեստի մեջից... Իսկ եթե ոստիկանները ստում են, ապա նրանց անհապաղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար: 
Այս միջադեպը և դրա շարունակությունը հերթական անգամ հեղինակազրկում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ոտնձգություն է առանց այն էլ գետնաքարշ վիճակում գտնվող հայկական ֆուտբոլի նկատմամբ:
Վասակ Դարբինյան
Այս նյութը դիտել են - 4524 անգամ