Դիլիջանում հաղթեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետը...
2016-02-14 21:54:00

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում փետրվարի 14-ին կայացած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը:

ԿԸՀ-ից NEWS.am-ը տեղեկացավ, որ Սանթրոսյանը հավաքել է 6 հազար 797 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Ժորա Սահաբալյանը, 4353 ձայն:

Նշենք, որ նախօրեին ընտրություններ են անցկացվել նաեւ Տաթեւ համայնքում, որտեղ 1236 ձայնով հաղթել է Մուրադ Սիմոնյանը, իսկ Թումանյանում՝ Լեւոն Զավարյանը 1678:

Այս նյութը դիտել են - 1485 անգամ