(VIDEO) ՆԱՏՕ-ն ամրապնդում է Թուրքիայի պաշտպանունակությունը
2015-12-03 09:00:00

Երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը մշակվում էին այն միջոցառումները, որոնք հնարավորություն կտան  ավելի հզորացնել Թուրքիայի սահմանների պաշտպանությունը: Դրանց շարքում նախատեսվում է նաև դաշինքի ավելի մեծ թվով նավեր կենտրոնացնել Միջերկրական ծովում, ավելի մեծաթիվ մարտական ինքնաթիռներ՝ Ինջիրլիքի օդանավակայանում և հզորացնել հրթիռային պաշտպանության համակարգը Թուրքիայում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում պետք է որոշեն Թուրքիայի համար նախատեսվող այդ հատուկ միջոցառումները. «Սա մի ծրագիր է, որի վրա մենք սկսել ենք աշխատել դեռևս մինչև ռուսական ինքնաթիռի միջադեպը: Սա մեր անցյալ շաբաթվա նիստի հետ կապ չունի, մենք Թուրքիայի պաշտպանունակությունը բարձրացնելու խնդրի վրա արդեն մի քանի տարի է ինչ աշխատում ենք և շարունակելու ենք այդ աշխատանքները», - ասել է Սթոլտենբերգը:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ


Այս նյութը դիտել են - 1693 անգամ