Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է «Ազատության» աշխատանքը սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել»
2020-08-08 22:43:00
Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը։
Այս նյութը դիտել են - 2352 անգամ