Զարմանալի է, որ հայդատական պատմագիտության մասին ՀՀ առաջին նախագահը հիշում է Սևրի պայմանագրի 100-ամյակի սեմին
2020-08-05 23:16:00
Հեղափոխականներից ու հակահեղափոխականներից, սպիտակներից ու սևերից, նորերից ու նախկիններից հետո հիմա էլ «հայդատական» ու «ոչ-հայդատական» պատմագիտություն:
Իսկ ինչ է իրենից ներկայացնում լևոն տեր պետրոսյանի կողմից «գավառական ու չափազանց վտանգավոր» բնութագրված հայդատական պատմագիտությունը, եթե ոչ ցեղասպանությունը հիշելուն զուգահեռ նաև պահանջատիրություն, պատմական ճշմարտությունների միջազգային ճանաչում և Հայաստանի պատմական սահմանների վերականգնում:
Ու զարմանալի է, որ հայդատական պատմագիտության մասին ՀՀ առաջին նախագահը հիշում է Սևրի պայմանագրի 100-ամյակի սեմին, որն էլ վերջին մեկ դարվա ընթացքում համարվել է հայդատական պատմագիտության պահանջատիրության հիմնասյուններից մեկը:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2331 անգամ