Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
2020-08-02 19:48:00
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող  Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից:
Այն գրվել է 1915-ին՝ Հայոց ցեղասպանության ծանր տպավորություններով, երբ Ամենայն հայոց բանաստեղծը՝ որպես ժողովրդի հայր, հոգեհանգստի աղոթք է ասում «ազգի անբախտ զոհերին»: Նրա աչքի առջև հայ ժողովրդի բնաջնջման ողբերգությունն էր: Բայց «Հոգեհանգիստը» միայն համազգային սուգ չի արտահայտում, այլև՝ համազգային ընդվզման կոչ, որ այլևս ցեղասպանություն չկրկնվի...
Անգամ մեր այսօրվա ծրագրով այդ դասարանում ուսումնասիրվելիք «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունն ու քառյակները հայտնվել են գրականության լրացուցիչ ընթերցանության ցանկում:
Ցավում եմ, որ այդ դասարանում պարտադիր ուսումնասիրության ծրագրում մնացած «Փարվանա» բալլադը՝ նախորդ ստեղծագործությունների համեմատ, շատ ավելի է կարևորվել:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 19489 անգամ