Չէ, բայց դուք տեսեք թե ո՞նց են սրանք իրենց չափն ու սահմանը անցնում.Հովհաննես Խաչատրյան
2020-07-18 21:06:00
Համաճարակ ու պատերազմական իրավիճակ,բայց այդ ամենը չխանգարեց Երևանի քաղաքապետին,որպեսզի քաղաքապետարանում բաժանի 47.000.000 դրամի(մոտ 100.000դոլար) պարգևավճար:
Չէ, բայց դուք տեսեք թե ո՞նց են սրանք իրենց չափն ու սահմանը անցնում:
Փաստորեն քաղաքապետարանում լավ էլ  ուտուշ -խմուշա, որովհետև ըստ պաշտոնական տվյալի 47մլն պարգևավճար է բաժանվել ու գիտե՞ք ամենատարօրինակը որն է,որ այդ ամենը արել են ժողովրդից թաքուն ու հրապարակել են այն ժամանակ,երբ բացահայտվել է իրականությունը:
Փաստորեն էս մեր անհայտ կորած օտարերկրյա փեսան(քաղաքապետը)իր մասին հիշեցնել է տալիս միայն այն ժամանակ,երբ քաղաքապետարանում բաժանվում է աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ:
Ցավալին այն է,որ այս ամենը կատարվում է այն ժամանակ,երբ մեր երկրում և´պատերազմական իրավիճակ է և´չհաղթահարվող կորոնավիրուս: Մարդկանցից շատերը զրկվել են աշխատանքից,զրկվել են օրվա հացի գումարից ու էս ապիկարները փոխանակ մի բանով օգնեն էս խեղճ ու կրակ մարդկանց, փոխարենը զբաղված են բյուջեն լափելով ու սեփական գրպանները լցնելով:
Հովհաննես Խաչատրյան
Այս նյութը դիտել են - 4717 անգամ