Քաղաքացին պնդում է, «Հրազդան» սուպերմարկետից գնած ալյուրի մեջ հայտնաբերել է տարօրինակ զանգված. խանութն էլ հորդորում էր աղմուկ չբարձրացնել...
2016-02-14 12:40:00

Երեկ` փետրվարի 13-ին, SHAMSHYAN.com-ին են դիմել մեր ընթերցողները և հայտնել, որ Հրազդան քաղաքում գործող համանուն սուպերմարկետից գնել են «MAKFA» ալյուր: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գնողը ասում էր. ««Հրազդան» սուպերմարկետից առանք էս ալյուրը, մի օր հետո որոշեցինք թխվածք պատրաստել: Բացեցինք ալյուրը և մեջը հայտնաբերեցինք այս բանը:

Անմիջապես գնացինք սուպերմարկետ, որտեղ ճիշտ է` մեզ սիրալիր ընդունեցին, բայց պատասխանեցին, որ դա իրեց մեղքը չէ (ինչը բնական է), պատասխանատուն նա է, ով ապրանքը բերել է: Նրանք հորդորում էին, որպեսզի աղմուկ չբաձրացնենք, ասելով, թե մենք կարող ենք դա հետ վերցնել, ձեզ տալ նորը: ճիշտն ասած, մեզ համար կարևորը ոչ թե նորը վերցնել էր, այլ որպեսզի պատկան մամինները հետևողական լինեն, որպեսզի կանխվի հետագայում սպառողներին նման տհաճ անակնկալներ պատճառելը:

Ալյուրի մեջ հայտնաբերվածը ինչ է` չգիտենք, բայց որ այն տհաճ զգացուղություն է պատճառել մեզ, դա հաստատ է: Երևի պատկան մարմինները, տվյալ դեպքում` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, հետամուտ կլինեն, որպեսզի հակահիգիենիկ պայմաններում սնունդ չմատակարարվի ազգաբնակչությանը»: 

Այս նյութը դիտել են - 2141 անգամ