Իրանի օրինակով ստեղծեք Պահապանների խորհուրդ և հեշտացրեք ժողովրդի համար ընտրությունը
2020-06-25 10:43:00
«Հաջորդ ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018-ի հեղափոխության արժեքները»: Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ ընտրությունների ժամանակ այս ցանկությունն իրագործելու համար հարգելի վարչապետին առաջարկում եմ հարևան Իրանի օրինակով ստեղծել Պահապանների խորհուրդ և նախապես ստուգելով թեկնածու առաջադրված անձանց քաղաքական հայացքները և կատարած հայտարարությունները որոշեք թե ով է արժանի դառնալու ձեր սրտի պատգամավորն ու ընդդիմությունը:
Այդպիսով պողոսների համար կհեշտացնեք ընտրությունը: Նա պարզապես կընտրի նրանց ում արդեն դուք նախօրոք ընտրել եք և առանց արգելքի կիշխեք նույնիսկ 40 տարի:
Հիշեցնեմ, որ Իրանում գործում է Սահմանադրության Պահապանների խորհուրդ, որը շարունակաբար մոնիտորինգի է ենթարկում քաղաքական գործիչների ելույթներն ու գործունեությունը և խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ որոշում է նրանց արժանավորությունն ու հեղափոխության արժեքներին համապատասխանությունը: Ընտրություններին կարող են մասնակցել միայն թեկնածուները, որոնք կանցնեն Պահապանների խորհրդի ֆիլտրից:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 4166 անգամ