Արմեն Սարգսյանը ստորագրեց աղմկահարույց օրենքը.Armlur
2020-06-23 18:40:00
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, որով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ այսուհետ մյուս ընդունցած նախագծերը նա այլևս չի ստորագրելու: Իսկ այդ փոփոխություններով դադարեցվելու են Սահմանադրական դատարանի երեք անդամների լիազորությունները:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Նկատենք, որ շատերի մոտ այնպիսի ըմբռնում էր, թե նա ստորագրել է հենց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն դա այդպես չէ. խոսքն այս դեպքում այն նախագծի մասին է, որով չեղարկվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Բացի այդ նա ստորագրել է նաև այն փաթեթը, որով այլևս իր ստորագրությունն անհրաժեշտ չէ նախագծերի ուժի մեջ մտնելու համար եւ այս դեպքում Ազգային ժողովի կողմից հրապարակվելուց հետո այն կմտնի ուժի մեջ: Եվ այս պարագայում ՍԴ երեք անդամները կդադարեն պաշտոնավարել, իսկ Հրայր Թովմասյանն էլ կդառնա ՍԴ շարքային անդամ:
Այս նյութը դիտել են - 4943 անգամ