Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային World Folk Vision մրցույթի եզրափակչում է2020-06-21 13:08:00
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային World Folk Vision մրցույթի եզրափակչում է:
-Ես ներկայանում եմ Հայաստանից՝ հայկական դրոշի ներքո։ Պատասխանատվությունն ու լարվածությունը շատ մեծ է, որովհետև բոլոր երկրների մասնակիցները պետական աջակցության ներքո են հանդես գալիս: Մասնակից երկրները շատ հզոր են և մի քանի մասնակիցներ ունեն, բայց ես ինձ շատ հզոր եմ զգում, քանի որ ինձ աջակցում են աշխարհի տարբեր անկյուններից:
Ուրախ եմ, որ միակն եմ, որ ներկայացել եմ քանոն նվագարանով: Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ դրական ու բարի նամակներ եմ ստացել, ինչը շատ ոգևորիչ է, կրկին անգամ խորին շնորհակալությունս բոլոր աջակիցներին,-USArmenianews.com -ի հետ զրույցում ասաց քանոնահարուհին։
Մարիաննա Գևորգյանին աջակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ու քվեարկել հետևյալ հղումով http://worldfolk.vision/popular_vote/navigation_page/profile_2611.phtml?fbclid=IwAR1lceKfz6Vorw2hT3ehO8HdtqrsnCNM7eeS2MfR2SFlQz1Y9OrSIB1wAYQ
Քվեարկությունը կշարունակվի մինչև հունիսի 28-ը։
Մարիաննա Գևորգյանը սովորել և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):
Այս նյութը դիտել են - 368326 անգամ