ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ
2020-06-15 09:56:00

ՀՀ Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարույունը․ «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։   Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։ 

Այս նյութը դիտել են - 5358 անգամ