Նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք առողջապահական ոլորտում գործող պաշտպանություններն այլևս չեն վերաբերում տրանսգենդեր անձանց
2020-06-13 21:26:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավարտին է հասցրել նոր կարգավորումը, որով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք առողջապահական ոլորտում գործող պաշտպանություններն այլևս չեն վերաբերում տրանսգենդեր անձանց:
Ինչպես նշում է The Guardian-ը, Օբամայի օրոք պաշտպանությունը գործում էր առողջապահական համակարգում սեռական խտրականության դեմ պայքարի շրջանակում:
Այժմ Թրամփի վարչակազմը, մասնավորապես՝ Առողջապահության նախարարությունը վերադառնում է կառավարության կողմից սեռական խտրականության մեկնաբանման այն տեսակին, որը հիմնված է կենսաբանությամբ սահմանված արագական և իգական հասկացությունների վրա: Մինչդեռ Օբամայի օրոք ընդունված կարգավորումը գենդերը սահմանում էր որպես անձի՝ արական, իգական, այդ սեռերից որևէ մեկին չպատկանելու կամ երկուսին էլ միաժամանակ պատկանելու ներքին զգացողություն:
Այժմ Թրամփի վարչակազմի իրականացրած փոփոխության արդյունքում դաշնային ֆինանսավորում ստացող առողջապահական կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները չեն ֆինանսավորի տրանսգենդեր ամերիկացիների ծախսերը:
Իրավապաշտպան մի շարք կազմակերպությունները հայտարարել էր, որ պատրաստվում են դատարանում վիճարկել նոր որոշումը:
Այս նյութը դիտել են - 5626 անգամ