Լևոն Տեր-Պետրոսյանի որդու հարսանիքը՝ շուտով (Video)
2016-02-14 02:28:00
Iravunk.com-ը գրում է․
 
 Հայաստան ժամանեց ՀՀ նախկին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

 Հիշեցնենք, որ վերջինս հունվարի 15-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Memorial» հիվանդանոցում ենթարկվել էր աղիքային քաղցկեղի վիրահատության եւ հունվարի 24-ին դուրս գրվելով հիվանդանոցից` ապաքինվում էր ԱՄՆ-ում բնակվող ազգականների տանը: Ինչեւէ, այսօր արդեն 71-ամյա ՀԱԿԿ հին կաղնին` Լ. Տեր-Պետրոսյանը, կրկին հայրենիքում է ու բավական առողջ տեսք ունի` ՀԱԿԿ ակտիվի առաջնորդ դառնալու երազանքները հօդս ցնդեցնելով եւս մի 20 տարով, ինչպես երաշխավորել են նրա բժիշկները` վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը եւ ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը:
 
Ի դեպ, ՀԱԿԿ-ում դժվար է հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում, բայց Լ. Տեր-Պետրոսյանի տանը հաստատ նախահարսանեկան իրարանցում է: Այլեւս ոչինչ չի խանգարում ՀԱԿԿ առաջնորդի որդուն` Դավիթ Տեր-Պետրոսյանին ամուսնանալ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որոնք հարսանեկան արարողությունը հետաձգել էին ավագ Տեր-Պետրոսյանի վիրահատության պատճառով:
Այս նյութը դիտել են - 1730 անգամ