Կառավարական առանձնատան հսկողությունն են ուժեղացնում․ «Հրապարակ»
2020-06-07 15:17:00
 «Հրապարակ» օրաթերթը գրում է.
Հենց նոր մեզ տեղեկացրին, որ Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ 
Մենք կապվեցինք վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ եւ հարցրեցին, թե ինչ մեքենաներ են մտնում ամառանոցի տարածքը եւ այժմ որտեղ է գտնվում վարչապետը։ Նա ասաց, որ տեղեկություն չունի մեքենաների մասին, իսկ վարչապետը գտնվում է կառավարական ամառանոցում։ 
Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր երեկոյան ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։
Կարելի է երկու ենթադրություն անել՝ կամ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ անհանգստություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված եւ կոնկրետ իր անձի անվտանգության առումով, կամ՝ առաջիկայում ինչ-որ քայլեր է որոշել ձեռնարկել եւ կարծում է, որ դրանք հակահարվածի կարժանանան, ուստի նախապես ուժեղացնում է իր անձնական պահպանությունը։
Այս նյութը դիտել են - 5154 անգամ