Հասարակական անպատասխանատվություն, թե՝ Քաղաքացիական Անհնազանդություն
2020-06-03 10:16:00
Երկու տարի առաջ վարչապետի մեկ լայվով փողոց փակող ու ԱԺ-ի շենքը շրջափակող ժողովուրդն այսօր չնայած վարչապետի արդեն օրական մի քանի լայվերի ու հարյուրավոր գրառումների չի հարգում նրա խնդրանքն ու լուրջ չի վերաբերվում ուղղակիորեն իր առողջության հետ կապված վտանգին:
Այդ մասին այլևս ընդդիմությունը չէ որ բարձրաձայնում է: Դա արդեն խոստովանում է հենց ինքը՝ վարչապետը, շարունակաբար իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով օրենքներին չհետևողների պատկերները, որոնք ըստ երևույթին ոչ նրա լայվերին են հետևում և ոչ էլ կարդում են ֆեյսբուքյան գրառումներն ու ի դեպ, պարզվում է, որ մեծ թիվ են կազմում:
Իհարկե ինչպես վարչապետն է սիրում հայտարարել դա կարելի է հասարակական անպատասխանատվության դրսևորում կամ ըստ ԱԺ փոխխոսնակի այլ ժողովուրդների նման կարգապահ չլինելու վկայություն համարել:
Ինչպես էլ իշխանությունները փորձեն բացատրել այս երևույթը մեկ է դա ունի մի շատ պարզ անվանում, որը միևնույն ժամանակ խիստ հարազատ է հենց իրենց: «Քաղաքացիական անհնազանդություն»: Անհազանդոություն որը նույնիսկ ակամայից ու չմտածված, ակունք է առնում իշխանությունների անլրջությունից և ուղղված է լինում կառավարման ապաշնորհ ու անարդյունավետ համակարգի դեմ:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2934 անգամ