Ավանդույթի համաձայն, այս տարի էլ, Էջմիածին քաղաքում մեծ շուքով տեղի ունեցավ Տեառնընդառաջի տոնախմբությունը...
2016-02-14 01:08:00
Ավանդույթի համաձայն, այս տարի էլ, Էջմիածին քաղաքում մեծ շուքով  տեղի ունեցավ Տեառնընդառաջի  տոնախմբությունը:  

Տոնախմբությունը կազմակերպել էր Էջմիածին քաղաքի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանը: 

Ինչպես տոնախմբության մասնակիցներն են ասում, հիանում են իրենց քաղաքապետով՝ տեսնելով նրա անսահման սերն յուրաքանչյուր բնակչի նկատմամբ:

Միջոցառման ընթացքում նորապսակների համար կազմակերպվել էր Օրհնության կարգ, որից հետո Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ինչպես միշտ, այս տարի ևս անակնկալներ մատուցեց նորապսակներին և քառասնօրյա մանկանը՝ ոսկյա զարդեր նվիրելով:
Նշենք, որ Տեառնընդառաջի  տոնախմբության կազմակերպմանը մասնակցել են նաև Էջմիածին քաղաքի կուլտուրայի տան պատանի սաները , ովքեր ջանք չեն խնայել տոնախմբությունը էլ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ դարձնելու համար:

 

 

 

 

USArmenianews.com

 

Այս նյութը դիտել են - 2042 անգամ