Վանեցյանի հիմնադրամից հեռացել է մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը
2020-05-26 10:23:00
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» հիմնադրամից հեռացել է մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոյանը։ 
Այս առիթով նա գրում է․ «Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ 
Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»։ Քրիստինե Մելքոնյանը մինչ Վանեցյանի հիմնադրամում աշխատանքի անցնելը, երկար տարիներ աշխատել է Առաջին ալիքի լրատվական ծառայությունում։
Այս նյութը դիտել են - 3696 անգամ