Համակարգը նման կադրերի ծարավ ունի
2020-05-24 16:52:00
Կապանում այսօր տեղի ունեցած դեպքերն ուղղակի գոռում-գոչում են ոստիկանությունում առկա վատ բարքերի մասին: 
21-րդ դարում, «նոր» Հայաստանում մարդկանց բռնության ենթարկել, այն էլ կորոնավիրուսային համավարակի այս օրերին,սոցիալական բազմաթիվ խնդիրների ֆոնին, ուղղակի անընդունելի է:
Իշխանություններին խորհուրդ կտայի նախ պետական համակարգի կարևոր սյուներից մեկում` ոստիկանությունում բռնությունը բացառել, հետո նոր տարատեսակ ու այլասերված կոնվենցիաներ ընդունել:
Ոստիկանությունում պետք են արմատական փոփոխություններ, ինչը ներկայիս ոստիկանապետն ուղղակի անզոր է իրականացնել: Համակարգը երբեք այսքան վատ դրության մեջ չի եղել: Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ մաքրել համակարգն այսպիսի արատավոր երևույթներից: Ցուցարարների պահանջն արդար է, ով ականջ ունի` թող լսի:
Ոստիկանությունում բավականին դրական առումով, արդարամտությամբ, բոլոր քաղաքական ուժերի եւ ժողովրդի նկատմամբ իր հավասար ու բարյացկամ մոտեցմամբ աչքի է ընկնում Արմավիրի մարզային վարչության պետը` Արամ Հովհաննիսյանը: Համակարգը նման կադրերի ծարավ ունի: Չզարմանաք, երբ սա ասում է Նախագահ Քոչարյանի աջակիցը, լավին պետք է լավ ասել:
Սևակ Մարտիրոսյան
Այս նյութը դիտել են - 4270 անգամ