ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԱՅԶԳԻ 3 ԸՄԲԻՇ ՀՌՉԱԿՎԵԼ ԵՆ 2016Թ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ...
2016-02-13 22:17:00

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փետրվարի 13-ին Լեհաստանում օլիմպիական մրցաշրջանի իրենց առաջին մրցելույթն ունեցան այդ երկրի առաջատար հունահռոմեական ոճի ըմբիշներն, ովքեր պատրաստվում են տարվա գլխավոր ստուգատեսին՝ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական մեկնարկներին:
Իրենց գերազանց պատրաստականությամբ հաճելիորեն զարմացրեցին և երկրպագուներին մեծ ուրախություն պարգևեցին հատկապես մրցաշարին մասնակցած հայազգի ըմբիշները: 
Այսպես, Ռադիբոր քաղաքի Arenie Rafako մարզապալատում տեղի ունեցած հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Լեհաստանի գավաթի խաղարկությունում, որ ընթացավ Վլադիսլավ Հանզարկայի հուշամրցաշարի շրջանակներում, 8 քաշային կարգերից 3-ում լավագույնը ճանաչվեցին ու խաղարկված գլխավոր մրցանակներին արժանացան հայազգի ըմբիշները: 
Իրենց բոլոր գոտեմարտերը հաղթանակներով ավարտվեցին և 2016թ Լեհաստանի գավաթակիրներ հռչակվեցին միանգամից 3 հաազգի ըմբիշներ ՝ Գևորգ Սահակյանը (66կգ), Էդգար Մելքումովն( 71կգ) և Էդգար Բաբայանը (80կգ):
Հուշամրցաշարի ընթացքում նաև 2012թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2013թ և 2014թ աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, 26-ամյա Դամիան Յանիկովսկուն (85կգ), ով ճանաչվել էր 2015թ Լեհաստանի լավագույն ըմբիշը հատուկ մրցանակ հանձնվեց:
Պատրաստվեվց ՝ Արամ Ուգուջյանը:

Այս նյութը դիտել են - 1609 անգամ