ԱՄՆ-ում 3 օրով կխոնարհեն դրոշները՝ ի հիշատակ COVID-19- ի զոհերի
2020-05-22 02:48:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter- ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրում երեք օրով դրոշները խոնարհելու մասին՝ ի հիշատակ կորոնավիրուի համավարակի զոհերի, որոնց թիվը Նահանգներում արդեն գերազանցել է 94,000-ը:

 
«Առաջիկա երեք օրերի ընթացքում պետական դրոշները կխոնարհվեն բոլոր դաշնային շենքերի և ազգային հուշարձանների վրա՝ ի հիշատակ այն ամերիկացիների, որոնք մահացել են կորոնավիրուսի պատճառով», – գրել է Թրամփը:
Այս նյութը դիտել են - 6459 անգամ