Եթե անգամ ճիշտ է սիգարետի թեման, ուրեմն լավ է արել Նիկոլը, ինքն արժանի է, որ կողքից փող աշխատի
2020-05-18 12:16:00
Աստղիկ Եսայանի գրառումը.
Եթե անգամ ճիշտ է սիգարետի թեման, ուրեմն լավ է արել Նիկոլը, ինքն արժանի է, որ կողքից փող աշխատի
Վերջին օրերին շատ է քննարկվում, թե իբր վարչապետն ու իր ընտանիքը ներգրավված են ծխախոտի մաքսանենգ գործարքում, կամ ադամանդագործության ապօրինի բիզնեսում: Իհարկե այս ամենը կասկածների մակարդակում են, բայց ենթադրենք թե նշված կասկածներն իրոք իրական են, ապա մեր ժողովուրդը շատ ըմբռնումով պետք է մոտենա դրան, քանի որ Փաշինյանի պես մարդուն մի քիչ փող աշխատել կարելի է:
Չմոռանանք, թե ինչերից ազատեց նա մեզ, չլինենք անշնորհակալ:
Բա հո աշխատավարձով չի ապրելու։ Մոռացել եք երևի, թե նախկինում ինչեր էին անում։
Նույնիսկ էս նեղ օրերին, բոլորիս փողով օգնում է Փաշինյանը։
Այս նյութը դիտել են - 4182 անգամ