ՄԱՐԴ եղեք ու վերջ տվեք Ձեր կեղտոտ արշավին.Թաթուլ Հակոբյան
2020-05-13 10:25:00

ՍՐՏԻՍ ԽՈՍՔԸ եւ ՀՈԳՈՒՍ ՊԱՐՏՔԸ

Ինձ համար բաց գաղտնիք է, թե ովքեր են կանգնած իմ բարեկամ Խառատյանների (Hranush Kharatyan, Lusine Kharatyan, Arsen Kharatyan) ընտանիքի դեմ հրահրած տմարդի արշավանքի և կեղտոտ ցեխարձակումների հետևում (խոսքը երևացողների մասին չէ): Գիտեմ, թե Հայաստանից ովքեր են, Սփյուռքից ովքեր, ակադեմիականներից ովքեր են՝ լինեն Հայաստանից, թե Սփյուռքից, լրատվամիջոցներից ովքեր են՝ լինեն Հայաստանից թե Սփյուռքից: Մի բան չեմ հասկանում՝ Խառատյաններից ոչ մեկը գործող իշխանությունների կողքին չէ, որ ասենք՝ դրանով իշխանության են խփում կամ Նիկոլին:

Ավելին, արշավանքի և կեղտոտ ցեխարձակումների հետևում կանգանածների մի մասը ոչ մի թթու խոսք չի համարձակվի ասել Նիկոլի հասցեին, հանդիպելու հնարավորության դեպքում դա կհամարի պատմական, էլ չեմ ասում՝ թե ինչպես կքծնի նրան և հնարավորության դեպքում մաս կկազմի իշխանություններին:
Շատ կուզենայի, որ վերջ տրվեր իմ բարեկամ Խառատյանների դեմ այս անամոթ արշավին:
Ես, որպես լրագրող իրավունքը չունեմ պաշտպանելու որևէ մեկին: Անգամ այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը Սիվիլիթասի/ ՍիվիլՆեթի և Վարդան Օսկանյանի դեմ Գորիկ Հակոբյանի օգնությամբ գործ էր ուզում կարել, ես խուսափում էի հրապարակավ պաշտպանել Օսկանյանին, որի հետ այդ օրերին նույն գրասենյակում էի աշխատում:
Ես, որպես հետազոտող, վերջին 100-120 տարիների արխիվային փաստաթղթերի տիրապետող շարքային լրագրող եմ, հատկապես հայ-թուրք շփումների, գործակցության, խնջույքների, կոտորածների, Հայոց ցեղասպանության... (Իմ 500 էջանոց "Հայ-թուրք շփումները և Ադրբեջանը" գրքի վրա աշխատում եմ արդեն 10 տարի և հուսամ առաջիկա տարիներին կավարտեմ այն): Եթե Դուք շարունակում եք ձեր կեղտոտ արշավը, ոչնչից փորձում ծանր մեղքերի մեջ մեղադրել մարդկանց, արատավորել նրանց պատիվն ու արժանապատվությունը, ապա ինձ այլ բան չի մնա, քան կրկին և այս անգամ մինչև վերջ բացել հայ-թուրքական դոսյեները՝ Իթթիհատի հետ շփումներն ու գործակցությունը, Առաջին, խորհրդային և մեր օրերի Հայաստանի ու թուրքերի հետ շփումների բոլոր էջերը, Գյուլի այցը, Ծիծաեռնակաբերդ չայցը և այլն:
Սա էլ թող լինի իմ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔԸ:
Բայց, կրկին անգամ, ՄԱՐԴ եղեք ու վերջ տվեք Ձեր կեղտոտ արշավին: ՀԱՎԱՏ ու ՍԵՐ ունեցեք և վերջ տվեք Ձեր ցեխարձակումներին... »:
Թաթուլ Հակոբյան
Այս նյութը դիտել են - 3967 անգամ