ԵՐԵԽԱՆԵՐԻ սեռական կողմնորոշումը ո՞րըս է
2020-05-11 15:31:00

Մայիսի 8-ին Էդմոն Մարուքյանի վրա հարձակվելուց ու դիմացից, կողքից ու հետևից նրան բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո՝ պարզվում է Ազգային ժողովը շարունակել է «աշխատանքը» և «քննարկել» «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայիան (Լանզարոտեի կոնվենցիա), այսօր առավոտյան էլ արագի մեջ վավերացրեցին կոնվենցիան։

Երեխաներին սեռական բռնությունից պաշտպանությունը, իհարկե, լրջագույն խնդիր է, որի բարձր կարևորության ու առաջնահերթության մասով մեր հանրությունում առկա է լիարժեք կոնսենսուս։

Բայց, կներեք իհարկե, ի՞նչ է նշանակում Լանզերոտեի կոնվենցիայի 2-րդ հոդվածի այն դրույթը, որ պետք է «տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, …, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԻՑ, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից»:

ԵՐԵԽԱՆԵՐԻ սեռական կողմնորոշումը ո՞րըս է։ Ինչու՞ մինչև վավերացնելը լայն քննարկումներ չեք կազմակերպել։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 3447 անգամ