Ամո՛թ դահլիճում գտնվող մեր ընտրյալներին, Ամո՛թ վարչապետին և իր հեղափոխական թիմին՝ իրենց ներկայությամբ այս լկտիությունը հանդուրժելու և 80047 ընտրողի թիկունքից հարվածներ հասցնելու համար
2020-05-08 01:56:00
Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության հպարտ ընտրողները իրենց ընտրյալ ներկայացուցիչների միջոցով Ազգային Ժողովում ծեծում էին իրար... Արդյունքում ծեծվեց մեր ժողովրդավարությունը, արդյունքում դարձանք ավելի պառակտված, արդյունքում այս նվիրական օրով ստվերվեց մեր հաղթանակն ու թափված արյունը։
Ամո՛թ դահլիճում գտնվող մեր ընտրյալներին, Ամո՛թ վարչապետին և իր հեղափոխական թիմին՝ իրենց ներկայությամբ այս լկտիությունը հանդուրժելու և 80047 ընտրողի թիկունքից հարվածներ հասցնելու համար։ Այլևս կարմիր գծերը կոխրճվել են, այս Ազգային ժողովը պիտի վայր դնի իր մանդատը և ներողություն խնդրի իր ընտրողներին՝ ապաշնորհ և ապազգային կառավարման համար, բայց մինչ այդ լումա առ լումա ժողովրդին վերադարձնի այն պարգևավճարները, որոնք վատնել է իր երկամյա հանցավոր անգործության ընթացքում։
Հայ քաղաքական միտքը այդպես էլ չհասկացավ, որ թաքուն սրճախմությանը հաջորդում են թաքուն հարվածները։
Սառը թրջոց դրեք, լրջացե՛ք, հատուցե՛ք վատնած պարգևավճարներն ու հեռացե՛ք. Հայոց առյուծածին մայրերի արգանդը չի չորացել, Սուրբ տեղը դատարկ չի մնա։
Ներսես Ներսեսյան
Հայ Դատ Մոսկվայի գրասենյակ
Այս նյութը դիտել են - 3079 անգամ