Ըստ տեղեկությունների, Արգիշտի Քյարամյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրեն. 168
2020-05-06 13:46:00

168.am-ը գրում է․ «168.am-ի տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակման պատճառով ԱԱԾ-ում բունտ է հասունանում:

Կայքի փոխանցմամբ ԱԱԾ մի քանի տասնյակ պաշտոնյաներ Քյարամյանի նշանակումից հետո աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ հրաժարվելով աշխատել վերջինիս ենթակայության տակ:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Արգիշտի Քյարամյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրեն:

Այս նյութը դիտել են - 4597 անգամ