«Հրապարակ». Նիկոլն Ավինյանին կասկածում է
2020-05-04 23:34:00
«Հրապարակ» թերթը գրում է. ««ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել. խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, բայց դե` վարչության որոշումն է, պետք է իրականացվի։ Ինձ են ասել՝ կազմակերպի էդ հարցը, չգիտեմ` ոնց ասեմ»,- պատմեց ՔՊ մեր աղբյուրը:
Ի վերջո պատճառը ո՞րն է։ «Հազար ու մի պատճառ է նշվում»: Հիշեցնենք․ Աննա Կարապետյանն Արարատ Միրզոյանի պրոտեժեն է՝ ամենաշատը գործուղումների մեկնած պատգամավորը, նաեւ հեղինակն է այն օրինագծի, որով առաջարկվում էր, որ Արարատ Միրզոյանը դառնա Անվտանգության խորհրդի անդամ, սակայն իմքայլականներն օրինագիծը տապալեցին։
Տիգրան Ավինյանի հանդեպ կա վերապահում, հիմա էլ Արարատի մերձավորներին են խաղից հանում, ո՞րն է պատճառը, ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին շրջանում Արարատը, Ավինյանը, Թորոսյանը մոտ-մոտ են անում միմյանց։ Նիկոլն Ավինյանին կասկածում է «պերեվառոտ» անելու ցանկության մեջ, անընդհատ դա հասկացնում է»,- ասաց մեր աղբյուրը: Վերջին շրջանում Նիկոլը սկսել է հաճախ հավաքել ՔՊ պատգամավորներին, երբ էլ չի հավաքում, «զումով» է հետները նիստ անում, առաջ ամիսը մեկ էիք հավաքվում, չէ՞․ հարցրինք իմքայլական Հովիկ Աղազարյանին։
Այս նյութը դիտել են - 3792 անգամ