ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ․ ԱԿՑԻԱ Է ԼԻՆԵԼՈՒ
2020-04-29 01:57:00
 «Հրապարակ».Պահանջում են ոստիկանապետի հրաժարականը․ ակցիա է լինելու
Գավառում երեկ տեղի ունեցած արյունալի իրադարձությունները բուռն քննարկումների եւ քննադատությունների առիթ է դարձել, մասնավորապես՝ քննադատության թիրախում է հայտնվել հայրենի ոստիկանությունը, հատկապես՝ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ նա դեպքի վայրում է եղել, երբ ինչ-որ անձինք ներխուժել են հիվանդանոց եւ կտրել երկու քաղաքացիների վիզը։
Այժմ սոցցանցերում պահանջում են ոստիկանապետի հրաժարականը, այդ պահանջով տասնյակ գրառումներ կան։
Այսօր էլ, ժամը 15։00-ին, մի խումբ քաղաքացիներ գնալու են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Արման Սարգսյանի հրաժարականը:
Այս նյութը դիտել են - 3259 անգամ