Սերժի «մնացորդները» պետք է «դուռս վռնդվեն» պետական կառավարման համակարգից. Վարչապետ
2020-04-19 21:24:00
infoport.am . Նրանք, ովքեր մեզ մեղադրում, են «թավշյա» գործելաոճի մեջ, մոռանում են, որ դա հեղափոխության գաղափարախոսությունն եղել, մենք դրանով ենք եկել իշխանության և այդ գծին պետք է հետևենք մեր իշխանավարման ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իշխանության հասցեին հնչող մեղադրանքների առ այն, որ նրանք իրենց գործողություններում չափազանց մեղմ են: 
Նա նշեց, որ հենց այդ «թավշյա» գաղափարախոսությունից ելնելով, պետական կառավարման ապարատի բազմաթիվ հնաբնակների, որոնք, ըստ վարչապետի, կոռուպցիայի սիմվոլ չէին, շանս տրվեց փորձել աշխատել նոր պայմաններում, դրսևորել իրենց: 
Ըստ վարչապետի, որոշները արդարացրեցին իրենց և կմնան իրենց պաշտոններում, իսկ մյուսները չարաշահեցին այդ վստահությունը և նրանք պետք է «դուրս վռնդվեն» պետական կառավարման համակարգից:
«Վենդետաներ չեն լինելու, կադրային ջարդեր չեն լինելու, բայց այդ չինովնիկների ժամանակը սպառվեց, Սերժի «մնացորդները» պետք է «դուրս վռնդվեն». Որևէ մեկը թող չմտածի, որ մենք կես ճանապարհին կկանգնենք»,- հավաստեց Փաշինյանը:
Այս նյութը դիտել են - 3592 անգամ