Վիտալի Բալասանյանն անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու
2020-03-30 23:50:00
Վիտալի Բալասանյանն անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու: 
Վստահ եմ, որ Արցախը գնալու է հենց այդ լրջության, խոհեմության, կշռադատված ու հիմնավորված ընտրության ճանապարհով: Պոպուլիզմն ու օտարածին խաղերն արցախցուն չեն շեղելու իր անցած ճանապարհից, իր մղած պատերազմից, իր ձեռք բերած հաղթանակից և իր հայտարարած նպատակից: 
Պետք է խոստովանեմ, որ առկա իրավիճակում համապետական ընտրություններ անցկացնելը բավականին խիզախ քայլ է:
Խիզախումն ու բոլոր տիպի հոսանքներին դեմ գնալն, իհարկե, բնորոշ է արցախցուն:
Պատմության ընթացքում այն հաճախ եղել է Արցախի ժողովրդի հաջողության գրավականներից մեկը:
Տա՛ Աստված, որ այս ընտրություններն ևս նոր հաջողություններ, ուժ և հավատ ավելացնեն Արցախի ապագային ու անկոտրուն պայքարին:
Թո՛ղ Աստված բարին առաջնորդի և հաղթանակած ժողովրդին հարիր՝ անվնաս ու խաղաղ ընտրություններ լինեն Արցախ աշխարհում:
Աստված պահապան բոլորիս:
Արթուր Թովմասյան
Այս նյութը դիտել են - 2526 անգամ