Իրանի դեսպանի հետ հանդիպման մասին այս պահին ոչ ՀՀ վարչապետի կայքում եւ ոչ էլ հայաստանյան ԶԼՄ-ներում որեւէ անդրադարձ չկա.Ռոբերտ Մարգարյան
2020-03-28 22:47:00
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին:
Հանդիպման մասին նույն օրը Telegram-ում տեղեկացրել է Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, որին հղում կատարելով հանդիպմանն անդրադարձել են նաեւ իրանական ԶԼՄ-ները:
Հանդիպումից ավելի քան 24 ժամ անց այդ մասին որեւէ պաշտոնական լրատվություն չի կատարվել:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված են ուրբաթ օրը Վրաստանի վարչապետի, իսկ շաբաթ օրը Ռուսաստանի վարչապետի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների, նաեւ կառավարությունում տեղի ունեցած քննարկման մասին հաղորդագրությունները: Իրանի դեսպանի հետ հանդիպման մասին այս պահին ոչ ՀՀ վարչապետի կայքում եւ ոչ էլ հայաստանյան ԶԼՄ-ներում որեւէ անդրադարձ չկա:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2100 անգամ