«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»
2020-03-23 09:51:00
 «Հրապարակ».«Հեղափոխության պահապաններ» խմբավորման գործողությունների առթիվ քրեական գործ է հարուցվել
«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին, «Հրապարակի» հարցին ի պատասխան, տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․
«ՀՀ քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով է հարուցվել (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել ), մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ դեռևս չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք․ որ վարչապետը «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի աղջկա՝ Մաշային, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի վրա։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ինչ-որ «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, «գյուղապետն» էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած խմբավորման անդամները, որոնց մեջ էր նաև «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակված Հայկ Ստեփանյանը, «գյուղապետին» ստիպել էին ներողություն խնդրել:
Այս նյութը դիտել են - 4792 անգամ