Հարսի նստատեղով փեսուն լավություն մի արեք.Հովհաննես Խաչատրյան
2020-03-20 02:20:00
Երեկ ԱԺ նախագահը հայտարարություն տարածեց այն մասին,որ մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն հիմնադրամին:Այսինքն մեր երկիրը գտնվելով համաճարակի մեջ նրանք կրկին այս ամբողջ ամսվա համար ևս պետք է ինքնապարգևատրվեին,և մեր հարկերից գանձվող այդ գումարները,նրանք այսօր հանրությանը ներկայացնում են,որպես մեծ օգնություն,իրենց կողմից:
Սրանից հետևություն, այս իշխանության համար պարգևատրումը դարձել է կողքից եկող եկամուտ: Իսկ թե ո՞ր կատարած աշխատանքի համար են նրանք պարգևատրվում՝ դա անհայտ է բոլորիս: 
Հիմնադրամին իրենց աշխատավարձներից գումար են փոխանցում շարքային քաղաքացուց սկսած մինչև ՍԴ նախագահ, օրինակ վերցրեք և մեր ժողովրդի գումարներով մարդկանց աչքերին լավամարդու կերպար մի ընդունեք:
Հովհաննես Խաչատրյան
Այս նյութը դիտել են - 2795 անգամ