Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը դատախազություն հաղորդում է ներկայացրել
2020-03-19 00:15:00
Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը եւ լուսանկարները տարածելու համար։
Այսօր, նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընթացք է տրվել...
Այս նյութը դիտել են - 3223 անգամ