Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հորդորում է հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման
2020-03-18 12:39:00
Հարգելի´ հայրենակիցներ,
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։
Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։
Ստորև ներկայացնում ենք Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/
Ստորև ներկայացնում ենք     Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային փոստի հասցեն [email protected][email protected]
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության (թեժ գիծը) +1(818)6966078, +1(818)60966079

ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Այս նյութը դիտել են - 9450 անգամ