Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
2020-03-18 12:17:00
Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:
Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս նյութը դիտել են - 7909 անգամ