ՀՀ Քննչական Կոմիտե. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ հետևյալ կազմով.
2020-03-18 10:37:00
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով` Քննչական կոմիտեում ստեղծվել է օպերատիվ շտաբ` կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և արագ արձագանքման նպատակով
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման դրույթները`Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և արագ արձագանքման նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ստեղծվել է օպերատիվ շտաբ հետևյալ կազմով.
Օպերատիվ շտաբի ղեկավար
Արսեն Այվազյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Սամսոն Մաթևոսյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
Արամ Նիկոյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար
Կարեն Հովհաննիսյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
Հայկ Հարոյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ
Ռաֆայել Վարդանյան`Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
Կամո Շառոյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ
Քրիստինե Թումանյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ
Անուշ Գասպարյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ
Ահարոն Ներսիսյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ
Արսեն Մովսիսյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի
քննության վարչության պետի տեղակալ
Արման Մարգարյան` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:
ՀՀ Քննչական Կոմիտե
Այս նյութը դիտել են - 1935 անգամ