Արման Սարգսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ, Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն. Նիկոլ Փաշինյան
2020-03-18 09:30:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը նոր նշանակումներ կանի: Այս մասին վարչապետն ասաց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ: «Որոշումն արդեն կայացրել եմ: Ոստիկանության պետի պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը՝ տնօրեն»,-ասաց վարչապետը:

Ըստ այդմ վաղը Արման Սարգսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ, Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն: 

Այս նյութը դիտել են - 7596 անգամ