Բաց նամակ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ՝ Տիգրան Ավինյանին.Արթուր Թովմասյան
2020-03-17 09:16:00
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ձեզ հետևյալ առաջարկությամբ.
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելնելով և կորոնավիրուսի արագընթած տարածումը կանխելու նպատակով՝ առաջարկում եմ, արտակարգ դրության շրջանակներում անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցառումները` համապատասխան իրավական ակտով դադարեցնել հանրային սննդի օբյեկտների և խաղասրահների գործունեությունը, քանի որ այդ վայրերում ժամանց են անցկացնում նաև զորակոչային տարիքի երիտասարդներ, ուստի հույս չդնել յուրաքանչյուրի բարձր ինքնագիտակցության վրա և լինելով հեռատես ևս մեկ անգամ հրավիրում եմ Ձեր ուշասրությունն այս խնդրին:
Գործունեությունը դադարեցնելու ենթակա օբյեկտների ոչ սպառիչ ցանկը.
ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, խորտկարաններ, արագ սննդի կետեր, գարեջրատներ, խոհարարական արտադրանքի արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկություններ /հաստատություններ/, ինչպես նաև փաբեր,կառաոկեներ,բառեր, հուկա բառեր,համակարգչային խաղերի սրահներ և այլ նմանատիպ ժամանցի կենտրոններ:
Կանխավ Շնորհակալ եմ։
Արթուր Թովմասյան
Այս նյութը դիտել են - 2178 անգամ