Հայտնի է Խաչիկ Ասրյանի հանրահավաքի օրը, որով Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ է անելու
2020-03-11 00:49:00
 «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում: Նա ապրիլի 2-ին և 3-ին «բրոնյա» է արել Ազատության հրապարակը հանրահավքների համար:
Իսկ ահա հանրահավաքից հետո նախատեսվում է քայլերթ Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Աբովյան փողոց — Հանրապետության հրապարակ — Նալբանդյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ երթուղով: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը պահանջագիր-վերջնագիր է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ժամկետ տվել մինչեւ ապրիլի 7-ը:
Նա նշել է, որ եթե մինչեւ այդ ժամկետը Նիկոլ Փաշինյանի կողմից դրական պատասխան չլինի, ինքն անձամբ սկսելու եւ ղեկավարելու է «հայ ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ եւ արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից»:
Այս նյութը դիտել են - 4092 անգամ