Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով փակել են բանտերը. Yerkir
2020-03-10 20:15:00
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ փակում են քրեակատարողական հիմնարկությունները․ բանտերում արգելվելու է և՛ մուտքը, և՛ ելքը։
 Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է տեղական մամուլը։
Արգելանքի տակ են ընկնում մասնավորապես կալանավայրերից ազատազրկվածների կարճատև արձակուրդները, տեղափոխությունները, ինչպես նաև այն վիրահատությունները, որոնք այդ պահին կենսական կարևորություն չունեն։
Առաջինը սահմանափակումները կտարածվեն Մադրիդի 7 բանտերի վրա, որտեղ պահվում է մոտ 7000 ազատազրկված։
Այս պահին այդ երկրում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտ 1200 է։ Վարակից առաջացած հիվանդությունից մահացել է 30 մարդ։
Այս նյութը դիտել են - 3338 անգամ