«Հրապարակ». Դիմակավորված անձինք տակնուվրա են արել Վստրեչի Ապերի տունը
2020-03-04 22:43:00
«Հրապարակ».Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանությունը՝ մոտ 50 հոգանոց դիմակավորված խմբով ներխուժել են Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի տուն: Տակնուվրա արել տունը: Փնտրել են Ապերին, չեն գտել: Բերման են ենթարկել նրա եղբոր որդուն: Վախեցրել ու անհանգստացրել են 5-ամյա թոռին ու 80-ամյա մորը:
Հայտարարել են, որ քրեական մշակույթի դեմ են պայքարում՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ: Վարդանյանի փաստաբանները մի քանի ժամից հանդես են գալու ասուլիսով հենց տակնուվրա արված տնից:
Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հանդես են եկել հայտարարությամբ․
«Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս։
Վերոհիշյալ ապօրինությունների հետ կապված, նույն հասցեում՝ Արցախի փողոց թիվ 17/8, այսօր ժամը 14.00- ին հրավիրում ենք մամուլի ասուլիս։
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»։
Այս նյութը դիտել են - 4333 անգամ