Այս պահին դադարեցված է Իրանում ՀՀ դեսպանատան հյուպատոսային բաժնի աշխատանքները. Ռոբերտ Մարգարյան
2020-02-29 20:28:00
ՀՀ կառավարությունը անիմաստ ու հարց առաջացնող հերթական պոպուլիստական որոշմամբ «ժամանակավորապես» վերականգնեց Իրանի ու Հայաստանի միջև վիզայի ռեժիմը փաստորեն ոչնչացնելով երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված եթե չասենք միակ, գոնե ամենակարևոր նվաճումներից մեկը:
Որոշումն այն պատճառով է համարվում անիմաստ և լուրջ հարցեր է առաջացնում, որ այս պահին դադարեցված է Իրանում ՀՀ դեսպանատան հյուպատոսային բաժնի աշխատանքները, որը պարտականություն ունի վիզա տրամադրել Հայաստան մեկնելու ցանկություն ունեցող Իրանի քաղաքացիներին: 
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության վերջին որոշմամբ, որը շարունակում է ուժի մեջ մնալ միայն օդային ճանապարհով Հայաստան կարող են մուտք գործել բացառապես Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանում մշտապես բնակվող անձինք, որոնք ընդհանրապես վիզա ստանալու կարիք չունեն....
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 3172 անգամ