Կառավարության նամակների բաժնի պետը՝ ընդդեմ վարչապետի. «Ժամանակ»
2020-02-18 20:12:00

«Ժամանակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, եւ այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթեւ ձեռքով։

Ավելին՝ Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է դրանց հեղինակներին։  Մեր տեղեկություններով՝ դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի դեմ շինծու քրեական գործ են հարուցել եւ ենթարկել հետապնդումների, մինչեւ նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:   

Այս նյութը դիտել են - 5603 անգամ