Հայտնի է, թե ով կփոխարինի Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին.Hraparak
2020-02-17 13:32:00
    «ՀՐԱՊԱՐԱԿ»-ը գրում է.
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը կլքի զբաղեցրած պաշտոնը, փաստն այդ պայմանավորված է վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի կտրուկ աճով: Արցախի ՊԲ մեր աղբյուրը փոխանցեց նաեւ, որ ազատման դիմում դեռեւս չկա, բայց կան խոսակցություններ: Րոպոներ առաջ ստացած տեղեկատվության համաձայն՝ արդեն քննարկվում է նաեւ նրա փոխարինողի անունը, ՊԲ հրամանատարի պաշտոնը, ըստ մեր աղբյուրի, կզբաղեցնի Ջալալ Հարությունյանը, ով 2018 թվականից զբաղեցնում է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:
Խոսվում է նաեւ ՀՀ զինված ուժերում այլ պաշտոնյաների ազատման մասին, մասնավորապես ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության: Հիշեցնենք, որ այսօր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էր այս հարցով խորհրդակցություն հրավիրվել, որին մասնակցել են Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Այս նյութը դիտել են - 7278 անգամ