Հրայր Թովմասյանից ազատվելու համար 2,5 միլիոն մարդ են ընտրատեղամասեր տանում. Էդմոն Մարուքյան . ՍիվիլՆեթ
2020-02-12 14:50:00

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է, որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական է:

Նրա խոսքով՝ իշխանությունները մեկ մարդուց՝ Հրայր Թովմասյանից ազատվելու համար Հայաստանի ընտրողներին դուրս են բերում ընտրատեղամասեր, ինչին Թովմասյանը արժանի չէ:

Մարուքյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Փաշինյանն ու թիմը մտել են ամբողջատիրական մտածողության փուլ:

Այս նյութը դիտել են - 8675 անգամ