Լսեք լրահոսի տողերը՝ «Երկու քսանամյա զինվոր են զոհվել», հասկանու՞մ եք, քսանամյա զինվոր
2020-02-12 14:35:00
Մեկ մարդու աշխատանքից հանելու համար «Լափամանի» նոր տերերը, իրենց առաջնորդի գլխավորությամբ՝ հանրաքվե են հրավիրել և միլիարդներ են ծախսելու Սահմանադրական Դատարանի ապօրինի կադրային փոփոխությունների համար։
Ես ներողություն եմ խնդրում, (hանկարծ թեմայի շահարկում չհամարեք), բայց այդ գումարին դիրքերը ամրապնդեք, զինվորների ապահովության միջոցները կատարելագործեք, ձյան տակ չմնան, սահմանային գոտում ներդրումներ արեք։
Օր չկա զինվոր չզոհվի կամ չմահանա։ Արդեն սովորական բան է դարձել, այնքան սովորական, որ Ձեր եկրպագուները Ձեր բանաստեղծությամբ տարված, չեն էլ նկատում, որ մեկ այլ տեղ ցավ ու տառապանք կա։
Դուք լսեք լրահոսի տողերը՝ «Երկու քսանամյա զինվոր են զոհվել», հասկանու՞մ եք, քսանամյա զինվոր։
Դուք Ձեր հեղափոխական թմբիրից ե՞րբ եք զարթնելու, սիրելի Հայեր, չե՞ք տեսնու՞մ, որ լավ չի, վատ է։ Վատը անցյալ վատի հետ երբ համեմատում եք, ու կարծում եք լավ է, չարաչար սխալվում եք, որովհետև երեկվա վատը արդեն ապրել ենք, այսօրվանն ու վաղվանը՝ դեռ ապրելու ենք։
Ձեր լոզունգների «լույսի ներքո» մեր՝ մտածող մարդկանց կյանքն է արժեզրկվում։
Հասկացանք, որ հներից խորշում եք։ Մենք Ձեզանից էլ ենք խորշում։
Ենթադրենք մենք՝ հասարակության կամ ժողովրդի տասը տոկոսն ենք կազմում։ Այո, փոքրամասնություն ենք, սակայն մտածող, չծափահարող, թանկարժեք փոքրամասնություն։ Դուք մեր տեսակին ոչ չգնահատեք, ու Ձեր վարչապետին լսելով հակապետական հայտարարեք, ու՞մ հետ եք Ձեր սինգապուրը կառուցելու, ես չեմ հասկանում։
Դավիթ Վանյան
Այս նյութը դիտել են - 5524 անգամ